ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեծ Բրիտանիան Սնոուդենի պատճառով հետ է կանչել իր լրտեսներին

Մեծ Բրիտանիան Սնոուդենի պատճառով հետ է կանչել իր լրտեսներին
14.06.2015 | 15:58

Մի-6 բրիտանական հետախուզությունը հետ է կանչել իր գործակալներին մի քանի երկրներից, երբ Ռուսաստանը և Չինաստանը կոտրել են ֆայլերի գաղտնի պահոցը, որը գողացել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը՝ հաղորդում է Sunday Times պարբերականը` վկայակոչելով բրիտանական կառավարությունում, ՆԳՆ-ում և հատուկ ծառայություններում իր աղբյուրներին: Տեղեկությունները բացահայտում են հետախուզության մեթոդների գաղտնիքները և կարող են թույլ տալ հայտնաբերել բրիտանացի ու ամերիկացի լրտեսներին: Նրանց ձերբակալությունը թույլ չտալու համար հատուկ ծառայությունները ստիպված են փրկարարական գործողություն իրականացնել: ԱՄՆ-ում պաշտոնյաները մի քանի անգամ Սնոուդենին մեղադրել են, որ նա վտանգի է ենթարկել գործակալների կյանքը և խոչընդոտներ ստեղծել ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար:

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ